Ezekiel 40:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դռներուն քովի սալայատակը դռներուն երկայնութեանը դէմ եղող վարի սալայատակն էր։
Armenian 2018
Քարահատակը դարպասների կողքին էր՝ դարպասների երկայնքով. ստորին քարահատակը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քարայատակը դռների կշտին էր դռների երկայնութեան դէմուդէմ, այսինքն տակի քարայատակը։
Armenian Eastern Bible 1994
Սիւներն իրար դիմաց էին, դռների երկայնքով,
Armenian NEA
Սյուներն իրար դիմաց էին, դռների երկայնքով, նաև շրջանակաձև սյուներ կային ներսում։