Ezekiel 40:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Պատուհաններն ու սրահները ու արմաւենիները դէպի արեւելք նայող դրանը չափովն էին։ Եօթը աստիճանով կ’ելլէին այն դուռը, որուն առջեւ էին սրահները։
Armenian 2018
Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա պատուհաններն ու սրահները եւ արմաւենիները այն դռան չափին համեմատ, որի երեսը դէպի արեւելք էր ուղղուած. Եւ եօթը աստիճանով վեր էին ելնում նորա վերայ, եւ նորա սրահները նորանց առաջին էին։
Armenian Eastern Bible 1994
Նրա լուսամուտները, կամարներն ու արմաւենիները արեւելք նայող դռան համեմատ էին: Եօթը աստիճաններ էին ելնում դէպի նա.
Armenian NEA
Նրա լուսամուտները, կամարներն ու արմավենիները արևելք նայող դռան համեմատ էին։ Յոթ աստիճաններ էին ելնում դեպի նա. ներսից կամարակապ էր։