Ezekiel 40:49 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սրահին երկայնութիւնը՝ քսան կանգուն ու լայնութիւնը տասնըմէկ կանգուն էր։ Հոն [տասը] աստիճաններով կ’ելլէին։ Դրանդիքներուն քով երկու սիւներ կային։ Մէկը՝ մէկ կողմէն, միւսն ալ՝ միւս կողմէն։
Armenian 2018
Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սրահի երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը տասնեւմէկ կանգուն, եւ այն աստիճաններով միասին որոնցով վեր էին ելնում. Եւ դրանդիքի մօտ սիւներ կային՝ մէկը մէկ կողմից եւ միւսը միւս կողմից։
Armenian Eastern Bible 1994
Սիւնազարդ սրահի բարձրութիւնը քսան կանգուն էր, նրա լայնութիւնը՝ տասնմէկ: Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ.
Armenian NEA
Սյունազարդ սրահի բարձրությունը քսան կանգուն էր, նրա լայնությունը՝ տասնմեկ կանգուն։ Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ. այս ու այն կողմերից երկու սյուներ ուներ։