Ezekiel 41:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս տախտակամածին վրայ քերովբէներ ու արմաւենիներ քանդակուած էին։ Երկու քերովբէներուն մէջտեղ արմաւենի մը ու ամէն մէկ քերովբէն երկու երես ունէր։
Armenian 2018
Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։
Armenian Eastern Bible 1994
քերովբէներ էին քանդակուած ու արմաւենիներ. մի արմաւենին քերովբէների արանքում էր, երկու քերովբէները՝ իրար դիմաց:
Armenian NEA
քերովբեներ էին քանդակված ու արմավենիներ. մի արմավենին քերովբեների արանքում էր, երկու քերովբեները՝ իրար դիմաց։