Ezekiel 41:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սրահին քովերը ու տանը սենեակներուն մէջ եւ սանդուխներուն վրայ, մէկ կողմէն ու միւս կողմէն վանդակապատ պատուհաններ ու արմաւենիներ կային։
Armenian 2018
Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։
Armenian Eastern Bible 1994
Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած:
Armenian NEA
Նաև գաղտնի լուսամուտներ։ Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։