Ezekiel 41:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու բոլորակաձեւ տանը բարձրութիւնը տեսայ. սենեակներուն հիմերը ամբողջ մէկ եղէգ, այսինքն վեց մեծ կանգուն էին։
Armenian 2018
Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը ամբողջ մէկ եղէգ՝ վեց կանգուն մինչեւ յօդուածը։
Armenian Eastern Bible 1994
Տեսայ նաեւ տան ձեղունի բարձրութիւնը. բոլորաձեւ մի անջրպետ կար, ձողին հաւասար, որը վեց կանգուն էր:
Armenian NEA
Տեսա նաև տան ձեղունի բարձրությունը. բոլորաձև մի անջրպետ կար, ձողին հավասար, որը վեց կանգուն էր։