Ezekiel 42:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ քահանաները հոն մտնեն, սուրբ տեղէն դուրսի գաւիթը պիտի չելլեն, հապա իրենց պաշտօնի զգեստները հոն պիտի թողուն, վասն զի անոնք սուրբ են եւ ուրիշ հանդերձներ հագնելով՝ ժողովուրդին վերաբերեալ բաներուն պիտի մօտենան»։
Armenian 2018
Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երբոր քահանաները այնտեղ մտնեն, պիտի դուրս չգան սուրբ տեղիցը դէպի դրսի գաւիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրանց զգեստները որոնցով նորանք պաշտօն են մատուցանում, որովհետեւ նորանք սուրբ են. ուրիշ հագուստներ հագնեն եւ մօտենան ժողովրդի վերաբերեալ բաներին։
Armenian Eastern Bible 1994
ու ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ: Սրանք էլ այն սուրբ տեղից պէտք չէ որ դուրս գան արտաքին գաւիթը,
Armenian NEA
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։