Ezekiel 43:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Դո՛ւն, որդի՛ մարդոյ, Իսրայէլի տանը նկարագրէ՛ այս տաճարը, անոր երեւոյթը եւ յատակագիծը, որպէս զի ամչնան իրենց անօրէնութիւններէն։
Armenian 2018
Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դու, մարդի որդի, պատմիր Իսրայէլի տանը այս տունը, որ ամաչեն իրանց անօրէնութիւններիցը. Եւ թող չափեն գաղափարը։
Armenian Eastern Bible 1994
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, Իսրայէլի տանը ցո՛յց տուր այդ տաճարը, ու թող յետ կանգնեն իրենց մեղքերից: Ցո՛յց տուր դրա
Armenian NEA
Դու էլ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը ցո՛ւյց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից։ Ցո՛ւյց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը։