Ezekiel 43:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սադովկի սերունդէն եղող Ղեւտացի քահանաներուն, որոնք ինծի ծառայութիւն ընելու համար ինծի պիտի մօտենան, դուն անոնց մեղքի պատարագի համար արջառներէն զուարակ մը պիտի տաս։
Armenian 2018
Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տուր Ղեւտացի քահանաներին, որոնք Սադովկի սերունդիցն են որ մօտենում են ինձ, ասում է Տէր Եհովան, ինձ ծառայելու համար, արջառներից մէկ զուարակ մեղքի պատարագի համար։
Armenian Eastern Bible 1994
Սադոկի որդուց սերած ղեւտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կը մօտենան, - ասում է Տէր Աստուած, -
Armenian NEA
Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։