Ezekiel 43:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երկրորդ օրը մեղքի պատարագի համար այծերէն անարատ նոխազ մը պիտի մատուցանես։ Սեղանը պիտի սրբես՝ ինչպէս զուարակով սրբեցիր։
Armenian 2018
Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկրորդ օրը մի կատարեալ այծի նոխազ մատուցրու մեղաց պատարագի համար, եւ սրբեն սեղանը ինչպէս որ սրբեցին զուարակովը։
Armenian Eastern Bible 1994
Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն՝ իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպէս որ
Armenian NEA
Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպես որ զվարակով սրբագործեցին։