Ezekiel 44:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զիս սրբարանին դէպի արեւելք նայող դուրսի դրանը ճամբան դարձուց։ Անիկա գոց էր։
Armenian 2018
Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։
Armenian Eastern Bible 1994
Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր:
Armenian NEA
Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռան ճանապարհով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։