Ezekiel 44:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ինծի պիտի չմօտենան քահանայութիւն ընելու ու իմ բոլոր սուրբ բաներուս եւ ամենասուրբ բաներուս պիտի չմօտենան, հապա իրենց անարգանքը ու իրենց պղծութիւնները պիտի կրեն։
Armenian 2018
Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պէտք է ինձ չմօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլոր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։
Armenian Eastern Bible 1994
Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանայ չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայէլի զաւակների սրբութիւններին, ո՛չ էլ իմ
Armenian NEA
Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։