Ezekiel 44:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ ներսի գաւիթին դռներէն մտնեն՝ կտաւէ զգեստներ պիտի հագնին ու ներսի գաւիթին դռները ու ներսը ծառայութիւն ըրած ատեննին իրենց վրայ բուրդ պիտի չհագնին։
Armenian 2018
Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կլինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չգայ, նորանք ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրանք ներքին գաւթի դռնով մտնեն, պէտք է կտաւէ պատմուճաններ հագած լինեն եւ իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ
Armenian NEA
Երբ նրանք ներքին գավթի դռնով մտնեն, պետք է կտավե պատմուճաններ հագած լինեն և իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղեն հագած չպետք է լինեն՝ սկսած ներքին գավթի դռնից։