Ezekiel 44:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ամէն բանի երախայրիները ու ձեր բոլոր ընծաները քահանային պիտի ըլլան։ Ձեր գործերուն երախայրին քահանային պիտի տաք, որպէս զի ձեր տանը վրայ օրհնութիւն բերէք։
Armenian 2018
Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. Եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։
Armenian Eastern Bible 1994
Բոլոր առաջին պտուղները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու: Ձեր առաջին բերքը քահանային էք
Armenian NEA
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։