Ezekiel 44:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Իսրայէլի որդիներուն մէջ եղող բոլոր օտարազգիներէն՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ ոեւէ օտարազգի իմ սրբարանս պիտի չմտնէ։
Armenian 2018
Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չմտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։
Armenian Eastern Bible 1994
Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը,
Armenian NEA
Ուստի այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ոչ մի օտարածին զավակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մեկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայելի այդ տանը։