Ezekiel 45:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տօներու ու ամսագլուխներու ու շաբաթներու մէջ, Իսրայէլի տանը ամէն հանդիսաւոր օրերուն մէջ, ողջակէզները ու հացի ընծան եւ ըմպելի նուէրը իշխանը պիտի առնէ։ Մեղքի պատարագն ու հացի ընծան ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհը անիկա պիտի մատուցանէ՝ Իսրայէլի տանը քաւութիւն ընելու համար։
Armenian 2018
Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իշխանի վերայ պիտի լինեն ողջակէզները եւ հացի նուէրը եւ թափելու ընծան տօներին եւ ամսագլուխներին եւ շաբաթներին եւ Իսրայէլի տան բոլոր տօներին. Նա պէտք է մատուցանէ մեղքի պատարագը եւ հացի նուէրը եւ ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը Իսրայէլի տան համար քաւութիւն անելու համար։
Armenian Eastern Bible 1994
Առաջնորդի ձեռքով պէտք է կատարուեն ողջակէզները, զոհերն ու սպանդը՝ տօներին, ամսագլուխներին, շաբաթներին: Եւ Իսրայէլի
Armenian NEA
Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։