Ezekiel 47:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս, երկրին սահմանը կ՛երկարի ծովէն մինչեւ Ասար-Ենան, որ Դամասկոսի հիւսիսային սահմանն է, նաեւ Եմաթին սահմանը պիտի ըլլայ։
Armenian 2018
Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սահմանը լինի ծովից Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը, եւ հիւսիսի նկատմամբ դէպի հիւսիս եւ Եմաթի սահմանը. սա է հիւսիսային կողմը։
Armenian Eastern Bible 1994
Սրանք են հիւսիսային սահմանները, որ գտնւում են ծովի կողմից, Աւնանի հանգրուանից, Դամասկոսի սահմաններից եւ Եմաթից
Armenian NEA
Սրանք են հյուսիսային սահմանները, որ ծովի կողմից ձգվում են մինչև Հազեր Ենան, Դամասկոսից հարավ, Եմաթը սահման ունենալով հյուսիսից։