Ezekiel 47:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ կը պտըտէի, տեսայ թէ գետին երկու եզերքը խիստ շատ ծառեր կային։
Armenian 2018
Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից։
Armenian Eastern Bible 1994
Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին, այս ու այն կողմերին, բազմաթիւ տնկած ծառեր տեսայ:
Armenian NEA
Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին՝ այս ու այն կողմերում, բազմաթիվ տնկած ծառեր տեսա։