Ezekiel 48:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երկրին ընծայէն՝ այս ընծան անոնց համար ամենասուրբ պիտի ըլլայ՝ Ղեւտացիներու սահմանին քով։
Armenian 2018
Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանցը պիտի լինի մէկ ընծան երկրի նուէրքից իբրեւ ամենասուրբ՝ Ղեւտացիների սահմանների մօտ։
Armenian Eastern Bible 1994
Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի:
Armenian NEA
Այդ պատճառով նրանցը կլինի մի առանձնացված մաս, մի սուրբ մաս ղևտացիների սահմանների մոտ։