Ezekiel 48:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ սուրբ ընծային քով երկայնութենէն մնացած դէպի արեւելք՝ տասը հազարը ու դէպի արեւմուտք՝ տասը հազարը (որ սուրբ ընծային քով է), անոր բերքը քաղաքին ծառայութիւն ընողներուն կերակուր պիտի ըլլայ։
Armenian 2018
Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկայնութեամբ մնացածը սուրբ ընծայի կշտովը տասը հազար դէպի արեւելք եւ տասը հազար դէպի արեւմուտք, (որ սուրբ ընծայի կշտին է) եւ նորա բերքը կերակուր լինի քաղաքի ծառայողներին։
Armenian Eastern Bible 1994
Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար
Armenian NEA
Իսկ մնացած այն տարածությունը, որ մոտ է սուրբ տարածքին, արևելքի ուղղությամբ կունենա տասը հազար ձողաչափ երկարություն, արևմուտքի ուղղությամբ՝ տասը հազար։ Դա ընծա կլինի սրբատեղիներին։ Նրա բերքը քաղաքի գործավորի համար հաց կլինի.