Ezekiel 48:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Գադի սահմանին քով հարաւային կողմը դէպի հարաւ երկրին սահմանը, Թամարէն մինչեւ Վիճաբանութեան ջուրերը Կադէսի մէջ ու մինչեւ մեծ ծովը իջնող հեղեղատը պիտի ըլլայ։
Armenian 2018
Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գադի սահմանի մօտ հարաւային կողմից մինչեւ հարաւ պէտք է սահման լինի Կադէսի Վիճաբանութեան ջուրը հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը։
Armenian Eastern Bible 1994
Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման:
Armenian NEA
Գադի հարավային սահմանը՝ Թեմանից մինչև Մարիմովթ-Կադեսի ջրերը և մինչև Մեծ ծովը, կլինի երկրի հարավային սահմանը։