Ezekiel 5:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
‘Ասոր համար ես կենդանի եմ, կ’ըսէ Տէր Եհովան, որովհետեւ դուն քու բոլոր գարշութիւններովդ ու բոլոր պղծութիւններովդ իմ սրբարանս պղծեցիր, ես ալ անշուշտ քեզ պիտի կոտրեմ, իմ աչքս պիտի չխնայէ ու պիտի չողորմիմ։
Armenian 2018
Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմ քեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ դու պղծեցիր իմ սրբարանը քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. ես էլ պիտի քեզ կոտրեմ եւ աչքս պիտի չխնայէ, եւ ես էլ պիտի չողորմեմ։
Armenian Eastern Bible 1994
Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի
Armenian NEA
Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։