Ezekiel 5:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մէկ երրորդ մասը քաղաքին մէջ կրակով այրէ, երբ պաշարման օրերը լմննան ու մէկ երրորդ մասը ա՛ռ եւ դանակով զա՛րկ անոր բոլորտիքը ու մէկ երրորդ մասը հովին ցրուէ։ Ես անոնց ետեւէն սուր պիտի քաշեմ։
Armenian 2018
Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի երրորդը կրակով այրիր քաղաքի մէջ, երբոր պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։
Armenian Eastern Bible 1994
Մազի մէկ չորրորդ մասը հրով կ՚այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես
Armenian NEA
Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։