Ezekiel 6:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Ձեռքերդ իրարու զա՛րկ ու ոտքդ գետինը զա՛րկ ու ըսէ՛. ‘Ափսո՜ս Իսրայէլի տանը բոլոր չար պղծութիւններուն համար, վասն զի սուրով, սովով ու ժանտախտով պիտի իյնան։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. "Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէր Եհովան. Զարկիր ձեռքերովդ եւ ոտներովդ տրոփիր, եւ ասիր. Աւա՜ղ Իսրայէլի տան բոլոր չար պղծութիւններին, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի ընկնեն։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու
Armenian NEA
Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայելի տան կուռքերի ու չարի գործերի համար, որովհետև սրից, ժանտախտից ու սովից են ընկնելու։