Ezekiel 7:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուրսէն սուր ու ներսէն ժանտախտ ու սով պիտի ըլլայ։ Դաշտը եղողը սուրով պիտի մեռնի, Սովն ու ժանտախտը պիտի ուտեն քաղաքին մէջ եղողները։
Armenian 2018
Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։
Armenian Eastern Bible 1994
«Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից: Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր
Armenian NEA
“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։