Ezekiel 7:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ազգերուն խիստ չարերը պիտի բերեմ, Որ անոնց տուները ժառանգեն։ Եւ ամբարտաւանութիւնը պիտի դադրեցնեմ Ու անոնց սուրբ տեղերը պիտի պղծուին։
Armenian 2018
Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։
Armenian Eastern Bible 1994
Չար ազգեր եմ բերելու, եւ սրանք ժառանգելու են նրանց տները: Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը:
Armenian NEA
Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։