Ezekiel 9:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոնց ըսաւ. «Տունը ապականեցէ՛ք ու գաւիթները մեռելներով լեցուցէ՛ք ու ելէ՛ք»։ Անոնք ելան ու քաղաքին մէջ շատեր զարկին։
Armenian 2018
Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք պսանուածներով, դուրս եկէք. Եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։
Armenian Eastern Bible 1994
Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը»:
Armenian NEA
Ապա նրանց ասաց. «Պղծե՛ք այդ տունը և այն դիակներո՛վ լցրեք, դո՛ւրս ելեք, կոտորե՛ք և հարվածե՛ք այդ քաղաքին»։