Ezra 1:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բոլոր ոսկիէ ու արծաթէ ամանները հինգ հազար չորս հարիւր հատ էին։ Անոնց ամէնքը Սասբասար Բաբելոնի գերութենէն գացողներուն հետ ղրկեց։
Armenian 2018
Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բոլոր ոսկի եւ արծաթի անօթները հինգ հազար չորս հարիւր էին։ Սասբասարը բոլորը վեր տարաւ գերիներին բաբիլոնից Երուսաղէմ վեր տանելիս։
Armenian Eastern Bible 1994
եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար
Armenian NEA
Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։