Ezra 10:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց ժողովուրդը շատուոր ու ժամանակը անձրեւոտ է ու դուրսը չենք կրնար կենալ եւ ասիկա մէկ օրուան կամ երկու օրուան գործ չէ, քանզի շատերնիս այս բանին մէջ յանցաւոր ենք։
Armenian 2018
Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։
Armenian Eastern Bible 1994
Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։
Armenian NEA
Մենք շատ ենք, իսկ եղանակը ձմեռային է, ուստի չենք կարող դրսում կանգնել, իսկ այդ մեկ կամ երկու օրվա գործ չէ, որովհետև այս հարցում ծանր ենք մեղանչել։