Ezra 10:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գերութենէ դարձողները այնպէս ըրին որ Եզրաս քահանան ու քանի մը տոհմապետներ իրենց տոհմերուն համեմատ (ամէնքն ալ իրենց անուններով) ընտրուեցան ու տասներորդ ամսուան առաջին օրը այս գործը քննել սկսան։
Armenian 2018
Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գերեդարձներն այնպէս արին. Եւ ընտրուեցան Եզրաս քահանան և տոհմապետ մարդիկ իրանց տոհմերին համեմատ (եւ ամենքն էլ անուանի էին). Եւ նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար.
Armenian Eastern Bible 1994
Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։
Armenian NEA
Գերությունից վերադարձողներն այսպես վարվեցին. Եզրասն ընտրեց անվանի մարդիկ՝ տոհմերի իշխաններ ըստ նահապետական տների, որոնք տասներորդ ամսի ամսամուտին հավաքվեցին հարցը քննելու