Ezra 2:62 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Ասոնք իրենց ազգաբանութեան գիրքը փնտռեցին, բայց չկրցան գտնել ու անմաքուր սեպուելով՝ քահանայութենէ արգիլուեցան։
Armenian 2018
Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, որի պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չգտան. վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից։
Armenian NEA
Նրանց անունները փնտրվեցին ազգահամարի գրքում, բայց չգտնվեցին, ու նրանց զատորոշեցին քահանաներից։