Ezra 2:63 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Եւ Աթարսաթա անոնց ըսաւ. «Մինչեւ որ Ուրիմով ու Թումիմով քահանայ մը չելլէ, անոնք ամենասուրբ բաներէն թող չուտեն»։
Armenian 2018
Եվ Աթարսաթան ասաց նրանց. «Ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ վեր չկենա մի քահանա Ուրիմով և Թումիմով»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աթարսաթան ասեց նորանց. Ամենասուրբ բաներիցը չուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։
Armenian NEA
Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։