Ezra 2:69 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Անոնք իրենց կարողութեանը չափ վաթսունըմէկ հազար դրամ ոսկի ու հինգ հազար մնաս արծաթ ու հարիւր քահանայական պատմուճան տուին գործաւորութեան գանձին։
Armenian 2018
Իրենց կարողության չափ գործի գանձարանին տվեցին վաթսունմեկ հազար ոսկի և հինգ հազար արծաթ և հարյուր քահանայական պատմուճան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իրանց կարողութեան չափ տուին գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան։
Armenian NEA
Տվեցին ինչքան որ կարողացան. գործավորության գանձանակին տվեցին վաթսունմեկ հազար ոսկե դիդրախմի և հարյուր քահանայական պատմուճան։