Ezra 2:70 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Քահանաներն ու Ղեւտացիները ու ժողովուրդէն եղողները, երգողները, դռնապանները եւ Նաթանայիմները իրենց քաղաքներուն մէջ ու բոլոր Իսրայէլ իրենց քաղաքներուն մէջ բնակեցան։
Armenian 2018
Եվ այսպես քահանաները և ղևտացիները և ժողովրդից եղողները և երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմները բնակվեցին իրենց քաղաքներում, և բոլոր իսրայելացիները՝ իրենց քաղաքներում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այսպէս բնակուեցին քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու Նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը։
Armenian NEA
Այսպիսով, քահանաներն ու ղևտացիները, ժողովրդի մի մասը, սաղմոսասացները, դռնապաններն ու տաճարի սպասավորները հաստատվեցին իրենց քաղաքներում, իսկ ողջ Իսրայելը՝ յուրաքանչյուրն իր քաղաքում։