Ezra 3:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ ճարտարապետները Տէրոջը տաճարին հիմը դրին, քահանաները իրենց զգեստները հագած՝ փողերով ու Ղեւտացիները եւ Ասափի որդիները՝ ծնծղաներով, Տէրը օրհնելու համար կեցուցին՝ Դաւիթ թագաւորին կարգադրութեանը համեմատ։
Armenian 2018
Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ.
Armenian Eastern Bible 1994
Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։
Armenian NEA
Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։