Ezra 4:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Որպէս զի քու հայրերուդ յիշատակներու գրքին մէջ փնտռես, գտնես ու իմանաս որ այն քաղաքը ապստամբ եւ թագաւորներուն եւ գաւառներուն վնասակար քաղաք մը եղած է եւ թէ հին ատենը անոր մէջ դաւաճանութիւն եղած է ու անոր համար այս քաղաքը կործանուեր է։
Armenian 2018
որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքումը եւ դու կիմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել։
Armenian Eastern Bible 1994
քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից։
Armenian NEA
որպեսզի փնտրվի քո հայրերի ժամանակագրությունների մատյաններում և հայտնի դառնա, որ այս քաղաքն ապստամբողների քաղաք է. միշտ դեմ է կանգնել թագավորներին և բոլոր ժամանակներում ապաստարան է եղել փախստականների համար, և հենց այդ պատճառով էլ այդ քաղաքն ավերվեց։