Ezra 5:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աստուծոյ տանը ոսկեղէն ու արծաթեղէն անօթներն ալ, որոնք Նաբուգոդոնոսոր Երուսաղէմի տաճարէն հանելով՝ Բաբելոնի տաճարը տարեր էր, Կիւրոս թագաւորը Բաբելոնի տաճարէն հանեց ու Սասբասար անունով մէկուն յանձնեց, որը նախարար ըրաւ
Armenian 2018
Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նաեւ այն Աստուծոյ տան անօթները՝ ոսկեղէն եւ արծաթեղէն, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմի տաճարիցը եւ տարել նորանց Բաբիլոնի տաճարը, նորանց հանեց Կիւրոս թագաւորը Բաբիլոնի տաճարիցը եւ տուաւ Սասբասար անունով անձին, որին նախարար դրաւ,
Armenian Eastern Bible 1994
Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝
Armenian NEA
Եվ այս տան արծաթեղեն ու ոսկեղեն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը, Երուսաղեմից վերցնելով, տարել էր իր աստվածների տունը, Կյուրոս թագավորը, վերցնելով արքունի տաճարից, տվեց Սամանասար գանձապահին