Ezra 6:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երուսաղէմի մէջ Աստուծոյ սպասաւորութեանը վրայ՝ քահանաները իրենց կարգերուն մէջ ու Ղեւտացիները իրենց դասերուն մէջ կայնեցուցին, ինչպէս Մովսէսին գրքին մէջ գրուած է։
Armenian 2018
Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանաներին իրանց կարգերովը եւ Ղեւտացիներին իրանց դասերովը դրին Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան պաշտօնի վերայ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը։
Armenian Eastern Bible 1994
Արքան պատուիրեց նրանց, որ այդ կայքն ու սպասքը բերեն Երուսաղէմ, դնեն Տիրոջ տաճարում եւ հրաման տուեց այս տաճարը
Armenian NEA
Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։