Ezra 8:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գերութեան որդիները, որոնք գերութենէ դարձած էին, Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցանեցին. բոլոր Իսրայէլի համար տասնըերկու զուարակ, իննիսունըվեց խոյ, եօթանասունըեօթը գառ ու մեղքի պատարագի համար տասնըերկու նոխազ. ասոնց ամէնը Տէրոջը ողջակէզ մատուցանեցին ։
Armenian 2018
Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գերութիւնից եկած գերիները Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին՝ բոլոր Իսրայէլի համար տասնեւերկու զուարակ, իննսունեւվեց խոյ, եօթանասունեւեօթը գառն, մեղքի պատարագի համար տասնեւերկու նոխազ. բոլորը ողջակէզ՝ Տիրոջ համար։
Armenian Eastern Bible 1994
Զաթսէսի որդիներից՝ Յեզոնիասը, Յեթելեան եւ նրա հետ երեք հարիւր մարդ.
Armenian NEA
Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։