Ezra 9:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ այս բաները կատարուեցան, իշխանները ինծի մօտեցան ու ըսին. «Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաներն ու Ղեւտացիները այս երկիրներուն ժողովուրդներէն չզատուեցան, հապա Քանանացիներուն, Փերեզացիներուն, Յեբուսացիներուն, Ամմոնացիներուն, Մովաբացիներուն, Եգիպտացիներուն ու Ամօրհացիներուն պղծութիւններուն պէս կ’ընեն.
Armenian 2018
Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.
Armenian Eastern Bible 1994
Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ,
Armenian NEA
Այս ամենից հետո իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները չզատվեցին երկրի ժողովուրդներից ու նրանց գարշություններից՝ քանանացիներից, քետացիներից, փերեզացիներից, հեբուսացիներից, ամովնացիներից, մովաբացիներից, եգիպտացիներից և ամորհացիներից։