Ezra 9:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն գերութենէն դարձողներուն յանցանքին պատճառով Իսրայէլի Աստուծոյն խօսքերէն բոլոր վախցողները իմ քովս հաւաքուեցան ու ես մինչեւ իրիկուան զոհին ատենը ապշած մնացի։
Armenian 2018
Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։
Armenian Eastern Bible 1994
իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից,
Armenian NEA
Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։