Ezra 9:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու ըսի. «Ո՛վ Աստուած իմ, կ’ամչնամ ու իմ երեսս քեզի վերցնելու չեմ համարձակիր։ Ո՛վ Աստուած իմ, վասն զի մեր անօրէնութիւնները մեր գլխէն վեր բարձրացան ու մեր յանցանքը մինչեւ երկինք ելաւ։
Armenian 2018
և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։
Armenian Eastern Bible 1994
Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։
Armenian NEA
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։