Galatians 3:11 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ թէ օրէնքով մէ՛կը չի կրնար արդարանալ Աստուծոյ առջեւ, այդ յայտնի է. քանզի «Արդարը հաւատքով պիտի ապրի»։
Armenian 2017
Եւ թէ օրէնքով մէ՛կը չի կրնար արդարանալ Աստուծոյ առջեւ, այդ յայտնի է. քանզի «Արդարը հաւատքով պիտի ապրի»։
Armenian 2018
Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» ։
Armenian 2019
Արդ, թէ ոեւէ մէկը Օրէնքի գործադրութեամբ չի կրնար արդարանալ Աստուծոյ առջեւ՝ շատ յստակ է, որովհետեւ մարգարէն կ՚ըսէ. «Արդարը իր հաւատքով պիտի փրկուի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. որովհետեւ Արդարը հաւատքիցը կապրէ։
Armenian Eastern Bible 1994
Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու»:
Armenian NEA
Որ Օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ, քաջ հայտնի է, որովհետև ասում է. «Արդարը հավատով է ապրելու» ։
Armenian Western NT 1994?
Իսկ բացայայտ է թէ ո՛չ մէկը կ՚արդարանայ Աստուծոյ առջեւ Օրէնքով, քանի որ “արդարը հաւատքո՛վ պիտի ապրի”: