Galatians 3:13 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Քրիստոս մեզ ծախու առաւ օրէնքին անէծքէն՝ ինք մեզի համար անիծուեցաւ. (վասն զի գրուած է թէ՝ «Անիծեալ է ան՝ որ փայտէ կը կախուի».)
Armenian 2017
Քրիստոս մեզ ծախու առաւ օրէնքին անէծքէն՝ ինք մեզի համար անիծուեցաւ. (վասն զի գրուած է թէ՝ «Անիծեալ է ան՝ որ փայտէ կը կախուի»).
Armenian 2018
Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից»),
Armenian 2019
Քրիստոս Օրէնքի այդ անէծքէն մեզ ազատեց, ինք մեր տեղը անէծքի առարկայ դառնալով. որովհետեւ Օրէնքի գիրքին մէջ գրուած է. «Անիծեալ է ան՝ որ փայտէ կը կախուի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)
Armenian Eastern Bible 1994
Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը,
Armenian NEA
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից»),
Armenian Western NT 1994?
Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեա՛լ է ո՛վ որ փայտէն կը կախուի»)