Galatians 3:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Մարդու սովորութեան պէս կը խօսիմ, եղբա՛յրներ. իրաւ որ մարդու մը հաստատած կտակը մէ՛կը չի խափաներ, ո՛չ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ’աւելցնէ։
Armenian 2017
Մարդու սովորութեան պէս կը խօսիմ, եղբա՛յրներ. իրաւ որ մարդու մը հաստատած կտակը մէ՛կը չի խափաներ, ո՛չ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ’աւելցնէ։
Armenian 2018
Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։
Armenian 2019
Եղբայրնե՛ր, մարդկային սովորական հասկացողութիւն է՝ որ մարդու մը կատարած կտակը ուրիշ ոեւէ մէկը չի կրնար ջնջել, ո՛չ ալ փոփոխութեան ենթարկել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։
Armenian Eastern Bible 1994
Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ
Armenian NEA
Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։
Armenian Western NT 1994?
Մարդոց սովորութեան համաձայն կը խօսիմ, եղբայրնե՛ր: Նոյնիսկ մարդո՛ւ մը վաւերացուցած կտակը ո՛չ մէկը կը ջնջէ, կամ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ՚աւելցնէ: