Galatians 3:22 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բայց գիրքը բոլոր աշխարհը մեղքի տակ կը ցուցնէ, որպէս զի խոստումը Յիսուս Քրիստոսին հաւատքովը տրուի հաւատացեալներուն։
Armenian 2017
Բայց գիրքը բոլոր աշխարհը մեղքի տակ կը ցուցնէ, որպէս զի խոստումը Յիսուս Քրիստոսին հաւատքովը տրուի հաւատացեալներուն։
Armenian 2018
Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։
Armenian 2019
Մինչդեռ Սուրբ գիրքը ցոյց կու տայ, որ ամբողջ աշխարհը ենթակայ է մեղքին, որպէսզի Աստուծոյ օրհնութիւնը ժառանգելու խոստումը հիմնուի Յիսուս Քրիստոսի հաւատքին վրայ եւ տրուի անոնց՝ որոնք կը հաւատան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։
Armenian Eastern Bible 1994
Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին:
Armenian NEA
Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
Armenian Western NT 1994?
Բայց Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ, որպէսզի Յիսուս Քրիստոսի հաւատքով եղած խոստումը տրուի հաւատացեալներուն: