Galatians 4:15 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ուրեմն ի՞նչ բանի համար էր այն ձեր երանութիւնը. քանզի ես կը վկայեմ ձեզի համար, որ եթէ կարելի ըլլար, ձեր աչքերը պիտի հանէիք ու ինծի տայիք։
Armenian 2017
Ուրեմն ի՞նչ բանի համար էր այն ձեր երանութիւնը. քանզի ես կը վկայեմ ձեզի համար, որ եթէ կարելի ըլլար, ձեր աչքերը պիտի հանէիք ու ինծի տայիք։
Armenian 2018
Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։
Armenian 2019
եւ ուրախութեամբ ըրիք ատիկա։ Հիմա ի՞նչ պատահեցաւ։ Կրնամ վկայել ձեզի համար, որ եթէ կարելի ըլլար՝ ձեր աչքերը կը հանէիք եւ կու տայիք ինծի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կհանէիք եւ ինձ կտայիք։
Armenian Eastern Bible 1994
Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը: Վկայում եմ ձեզ. եթէ հնար լինէր, ձեր աչքերը կը հանէիք ու կը տայիք ինձ:
Armenian NEA
Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։
Armenian Western NT 1994?
Ուստի ո՞ւր է՝՝ ձեր այդ ատենուան երանութիւնը. քանի որ ես կը վկայեմ ձեզի թէ եթէ կարելի ըլլար՝ ձեր աչքե՛րը պիտի խլէիք եւ զանոնք ինծի տայիք: