Galatians 5:21 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Չար նայուածքներ, մարդասպաննութիւններ, գինովութիւններ, անառակութիւններ ու ինչ որ ասոնց նման են. զոր հիմակուընէ ես ձեզի կ’ըսեմ, ինչպէս առաջուընէ ալ կ’ըսէի, որ այսպիսի բաներ գործողները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն։
Armenian 2017
չար նայուածքներ, մարդասպանութիւններ, գինովութիւններ, անառակութիւններ ու ինչ որ ասոնց նման են. զոր հիմակուընէ ես ձեզի կ’ըսեմ, ինչպէս առաջուընէ ալ կ’ըսէի, որ այսպիսի բաներ գործողները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն։
Armenian 2018
չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Armenian 2019
չար կամեցողութիւն, սպանութիւն, արբեցութիւն, անառակութիւն, եւ ասոնց նման բաներ։ Եւ կը նախազգուշացնեմ ձեզ, ինչպէս նախապէս ալ ըրած եմ, թէ այսպիսի բաներ ընողները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
Armenian Eastern Bible 1994
չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս
Armenian NEA
չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Armenian Western NT 1994?
չար նախանձներ, մարդասպանութիւններ, արբեցութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՚ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: