Genesis 1:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երկիրը անձեւ ու պարապ էր եւ անդունդին վրայ խաւար կար եւ Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը շարժէր։
Armenian 2018
Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։
Armenian NEA
Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։