Genesis 1:28 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աստուած օրհնեց զանոնք եւ Աստուած անոնց ըսաւ. «Աճեցէք ու շատցէք ու երկիրը լեցուցէք եւ անոր տիրեցէք ու ծովու ձուկերուն ու երկնքի թռչուններուն եւ երկրի վրայ սողացող բոլոր կենդանիներուն իշխեցէք»։
Armenian 2018
Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի
Armenian NEA
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։